Մարտի 25-ին, Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 1-ին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Թուրքիայի ընտրանուն։
Հաշվի առնելով, թե ովքեր են մրցակիցները, կարծում ենք, բոլորդ էլ հասկանում եք, թե որքան կարևոր հանդիպում է սպասվում մեր ազգային թիմին։
Իսկ մինչև այդ տեսնենք, թե ինչպիսի վիճակագրություն ունի մեր հավաքականը թուրքերի դեմ խաղերում։
Իրենց պատմության ընթացքում այս երկու հավաքականները հանդիպել են ընդամենը երկու անգամ։ Ցավոք, 2 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է «հարևան» երկրին, որը հաղթանակի է հասել միևնույն 2:0 հաշվով։
Առաջին հանդիպումը կայացել է 2008 թվականին, Երեւանում։
ԱԱ-2010-ի ընտրական փուլի շրջանակում կայացած հանդիպմանը, որն անցկացվել է «Հրազդան» մարզադաշտում, ներկա է եղել շուրջ 30000 հանդիսական։
Պատասխան խաղը կայացել է Թուրքիայում։ Ի դեպ այդ հանդիպմանը մասնակցել է այն ժամանակ բավականին երիտասարդ, մեր հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս կազմից ոչ մեկը չի մասնակցել Թուրքիայի ընտրանու դեմ խաղերին։
Թուրքիայի հավաքականն էլ տարիների ընթացքում փոփոխվել է և այժմ էլ կարելի է փաստել, որ բավականին մարտունակ կազմ ունի։
Դե իսկ մեր ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ թարմացվել է։ Հավաքական են հրավիրվել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ։
Ազգային թիմն ունի 5 նորեկները, ինչպես նաև կորուստներ։
Դե իսկ այդ մասին ավելի մանրամասն հաջորդթիվ։
© Armenian Soccer 2023