Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»:
Խաղն ավարտվեց 3:1 հաշվով` տանտերերի հաղթանակով։
Ալաշկերտցիներին նախ հաշվի մեջ առաջ մղեց Արտակ Եդիգարյանը։
Այնուհետև հյուրերի կազմից Չապի Կատոն կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Սերգեյ Մուրադյանն ու «Նոան» մնաց 10 հոգով։
Լևան Կուտալիան հերթական գեղեցիկ գոլով կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 3-րդ գնդակը «Նոայի» դարպասն ուղարկեց Յեյսոն Ռասինեսը։
«Նոայի» կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
© Armenian Soccer 2023