ՈՒԵՖԱ-ի նախագահի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բեռլին, որտեղ հանդիպել է Ալեքսանդր Չեֆերինի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես խոսվել է Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից նախապատրաստվող հայտի մասին՝ 2029 թվականին Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ անցկացնելու նպատակով: ՈՒԵՖԱ-ի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտին՝ ընդգծելով նաև, որ ՈՒԵՖԱ-ն և ՀՖՖ-ն սերտորեն համագործակցում են մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։
© Armenian Soccer 2024