Հուլիսի 13-ին կայացավ Ռուսաստանի Սուպերգավաթի խաղը, որում մրցեցին «Զենիթն» ու «Կրասնոդարը»: Խաղն ավարտվեց անցած մրցաշրջանի չեմպիոնի ու գավաթակրի՝ «Զենիթի»՝ 4:2 հաշվով հաղթանակով:
Արդեն առաջին խաղակեսում «Զենիթը» հաղթում էր 3:0 հաշվով: «Կրասնոդարը» 2-րդ խաղակեսում կարողացավ 2 գոլ խփել, սակայն ավելին անել չհաջողվեց:
Նշենք, որ այս խաղում «Կրասնոդարի» ավագը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էր: Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Գեորգի Հարությունյանը, խաղաժամանակ չստացավ:
© Armenian Soccer 2024