Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և RARE Water ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Այսուհետև RARE Water ընկերությունը կհանդիսանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական գործընկերը և ազգային բոլոր հավաքականների ջրի մատակարարը։ Կարևորելով համագործակցությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց.
«Ֆուտբոլային տարին սկսում ենք համագործակցությամբ նոր գործընկերոջ հետ: Հույս ունենք, որ հետագա տարիների ընթացքում մեր համագործակցությունը շատ բեղմնավոր կլինի և կաջակցի Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը»։
RARE Water ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Մոհամմեդ Մուսսալլամը նշեց, որ այս համագործակցությունը մեծ պատիվ է իրենց համար․ «Մենք շատ հպարտ ենք, որ հովանավորում ենք Հայաստանի ազգային հավաքականը։ Մաղթում ենք նրանց հաջողություններ և միշտ պատրաստ ենք աջակցելու այս թիմին»։
© Armenian Soccer 2023