Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ կողմից ներկայացված ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թիվն ավելացել է ևս երկուսով

ՀՖՖ կողմից ներկայացված ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թիվն ավելացել է ևս երկուսով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Այսուհետև ՈՒԵՖԱ-ի պատվիրակի գործառույթներ կիրականացնեն ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: Նոր պատվիրակներն արդեն ստացել են իրենց առաջին նշանակումները:

Էդգար Մանուկյանը նշանակվել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի՝ օգոստոսի 10-ին կայանալիք «Համրուն Սպարտանս» (Մալթա) — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) հանդիպման, իսկ Վահան Բերակչյանը՝ նույն օրը կայանալիք «Օմոնիա» (Կիպրոս) — «Միդտյուլանդ» (Դանիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

© Armenian Soccer 2023