Գրեթե մեկ ամբողջ տարի առաջ՝ 2020թ-ի սեպտեմբերի 15-ին կայացավ Armenian Soccer Awards-2020 մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր:
«Ռոմայի» ֆուտբոլիստը Armenian Soccer-ում անցկացված քվեարկության արդյունքում երկրպագուների կողմից ճանաչվեց 2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ:
Ցավոք, Հենրիխն այդ օրերին Երևանում չէր: Մենք հույս ունեինք՝ հավաքականի հաջորդ հանդիպումներին Հայաստան վերադարձած Մխիթարյանին փոխանցել մրցանակը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վերադարձը ձգձգվեց:
Այսօր, Լիխտենշտեյնի հավաքականի հետ նախախաղային մարզմանը, Armenian Soccer-ի գլխավոր խմբագիր Էդգար Պետրոսյանը հանդիպեց Մխիթարյանին ու նրան հանձնեց մրցանակը:
Մխիթարյանն, ում համար այդ մրցանակն, ի դեպ արդեն 3-րդն էր, անչափ զգացված էր ու շնորհակալ՝ արժանացած պատվի ու երկրպագուների աջակցության համար:
Մեր կողմից հավելենք, որ կուզեինք այս մրցանակը ոգևորման իր չափաբաժինն ունենար հավաքականի՝ վաղը երեկոյան կայանալիք խաղին ընդառաջ:
©2021 Armenian Soccer