Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա»

Joaquin Caparros

 

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլում Լիխտենշտեյնի ազգային հավաքականի հետ տնային հանդիպման նախօրեին  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց լրագրողների հարցերին:

Մասնավորապես, խոսելով Գերմանիայի հավաքականից կրած պարտության հոգեբանական հետևանքների և այն մասին, թե ի՛նչ զրույց է ունեցել թիմի հետ, Կապառոսն ասաց. «Մեր թիմը շատ մեծ ցանկություն ունի՝ վաղը խաղադաշտ դուրս գալու ու խաղալու։

Սա այն խաղերից է, երբ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա։

Ֆուտբոլիստները հրաշալի գիտակցում են, թե ինչքան կարևոր է այն 3 միավորը, որի համար մենք վաղը պայքարելու ենք։ Մենք ունենք մեկ առավելություն՝ խաղալու ենք մեր մարզադաշտում:

Իհարկե, նախորդ խաղում շատ ցավալի պարտություն կրեցինք։ Ցանկացած պարտություն ցավալի է։ Սակայն մենք գիտակցում ենք, որ վաղը խաղալու ենք մեր մարզադաշտում, մեր երկրպագուների աջակցությամբ և սա լավագույն մոտիվացիան է: Խաղալու ենք լեփ-լեցուն տրիբունաների ներկայությամբ, աա շատ ուրախալի է։ Բնականաբար ոչ միայն 11 ֆուտբոլիստ է լինելու խաղադաշտում, այլև 13 կամ 14 հազար։

Դա ամենալավ ուժը կլինի մեզ համար։ Մենք բոլորս մասնակցելու ենք խաղին»,-ասել է Կապառոսը:

 

©2021 Armenian Soccer