
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Ֆուտզալի Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։
18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:
61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:
Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։
Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:
© Armenian Soccer 2024