Armenian Soccer
Armenian Soccer

«Բորուսիան» մի քանի օր ժամանակ է տվել Ռանոսին

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չի ցանկանում Հրանտ-Լեոն Ռանոսին վարձավճարով բաց թողնել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ներկայումս ունի մոտ 15 առաջարկ տարբեր ակումբներից։

Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն այս մրցաշրջանում բաց չի թողնի հայ հարձակվողին, բայց տեղեկություններ են հայտնվել, որ ակումբի ղեկավարությունը թույլ կտա Ռանոսին ինքնուրույն որոշել, եթե նա ցանկանա վարձավճարով գնալ, ապա բաց կթողնեն:

«Բորուսիան» ցանկանում է պահել Ռանոսին և հավատում է նրա զարգացմանը, բայց եթե մոտ օրերս ֆուտբոլիստը որոշի վարձավճարով գնալ, ապա նրան «կանաչ լույս կտրվի»:

Նիդեռլանդական «Նայմեգենը» դեռ հետաքրքրված է»,- ասել է Sky Sport De-ի ինսայդեր Ֆլորիան Պլատենբուրգը:

Ռանոսն ուներ վարձակալության 15 առաջարկ, սակայն բոլորին մերժել է։
Ռանոսով ամենից շատ հետաքրքրված է երկրի Բարձրագույն լիգայի «Նայմեգեն» ակումբը: Նրանք այժմ զբաղեցնում են 8-րդ տեղը Էրեդիվիզիեում, սակայն կադրային խնդիրներ ունեն հարձակման գծում։ Թիմում կա ընդամենը երկու կենտրոնական հարձակվող՝ Կոկի Օգավան և Բաս Դոստը, վերջինս էլ վնասվածք ունի։

© Armenian Soccer 2024