Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է «Զիմբրու» — «Արարատ-Արմենիա» խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է դարձել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Զիմբրու» — «Արարատ-Արմենիա» առաջին խաղը սպասարկող մրցավարական բրիգադը: Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հանդիպմանը կաշխատի խորվաթական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆրան Յովիչը։ Եզրերում նրան կօգնեն Իվան Յանիչն ու Ժելյկո Բուվաչը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Տոնի Դադիչը։

Հիշեցնենք, որ «Զիմբրու» — «Արարատ-Արմենիա» խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 20։45-ին։

© Armenian Soccer 2024