Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի առաջին շրջանի հաղթողը

Pavel Kireenko

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի 1-ին շրջանը թեև բավական վաղուց ավարտվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով միայն նոր-նոր հաջողվեց անցկացնել Armenian Soccer կայքի սահմանած՝ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 1-ին շրջանի լավագույն գոլի ընտրությունը և ներկայացնել արդյունքները:

«Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 1-ին շրջանի լավագույն գոլ է ճանաչվել 1-ին տուրում «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Պավել Կիրեենկոյի գոլը «Արարատի» դարպասին (85 միավոր):
2-րդ հորիզոնականը զբաղեցնում է դեռևս «Արարատի» կազմում գոլի հեղինակ դարձած Սերժ Դեբլեն՝ 6-րդ տուրում «Ալաշկերտի» դարպասն ուղարկած իր առաջին գնդակով  (46 միավոր): Այդ խաղում  Դեբլեն 2 գոլի հեղինակ էր դարձել և 2 գոլերն էլ մեր շորթ լիստում առկա էին:
Իսկ լավագույն եռյակը եզրափակում է 8-րդ տուրում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի գոլը «Ալաշկերտի» դարպասը (28 միավոր):
Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 1-ին շրջանը կներկայացնի Պավել Կիրեենկոն:
Առաջիկա օրերին հայտնի կդառնա նրա առաջին մրցակիցը՝ 2-րդ շրջանի լավագույն գոլով հանդերձ:
Հիշեցնենք, որ ԲԽ առաջնության «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում մրցույթի քվեարկությունը անցկացվում է 4-րդ անգամ:

Տարվա լավագույն գոլ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է Բարձարգույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, Բարձարգույն խմբի առաջնության մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, ինչպես նաև՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբին: «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում քվեարկությունն անցկացվում է Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր շրջանից հետո՝ Armenian Soccer կայքի կողմից առաջարկված գոլերի շրջանակում: Յուրաքանչյուր քվեարկությունից հետո որոշվում են այդ ժամանակահատվածի Top-3 գոլերը, որոնք կներկայացվեն կայքում: Մրցաշրջանի ավարտին՝ 4 շրջանների հաղթող 4 գոլերը կպայքարեն տարվա լավագույնը ճանաչվելու համար: Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված՝ իրենց թիմի ֆուտբոլիստի հեղինակած գոլի համար: Միավորների հաշվառումը կատարվում է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր: Տարվա արդյունքներող հաղթող ճանաչված գոլը, ինչպես նաև յուրաքանչյուր շրջանի հաղթողը Armenian Soccer կայքի կողմից կարժանանա հատուկ մրցանակի՝ Armenian Soccer Awards-2022 մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում։

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով: