Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ն չկարողացավ պահպանել հաղթանակը

VBET APL

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրն ավարտվեց Չարենցավանում, որտեղ տեղի «Վանն» ընդունում էր մրցաշարային աղյուսակի հետնապահ ԲԿՄԱ-ին: Հանդիպման ելքը որոշող բոլոր իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում. նախ մեկնարկից 1 րոպե անց հյուրերն Էդգար Մովսիսյանի գոլի շնորհիվ առաջ անցան, իսկ արդեն հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին տանտերերը կարողացան հավասաևեցնել հաշիվը՝ խուսափելով պարտությունից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրը կկայանա մարտի 14-16-ը:

 

«Վան» — ԲԿՄԱ 1։1 (0:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Էրիկ Ազիզյան, 90+1 («Վան»), Էդգար Մովսիսյան, 47 (ԲԿՄԱ)

 

 

©2022 Armenian Soccer