Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է «Փյունիկ Աղջիկների» մրցակիցը ՈՒԵՖԱ Կանանց ՉԼ որակավորման փուլում

Հուլիսի 5-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Փյունիկ-Աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնը հայտնվել է 6-րդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ Աղջիկները» կմրցի Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Մուրա» (Սլովենիա) — «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
Որակավորման առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, եզրափակիչը` սեպտեմբերի 7-ին։

© Armenian Soccer 2024