IDBank Հայաստանի Պրեմիեր Լիգայի պաշտոնական էջը հայտարարել է 2023/24 մրցաշրջանի լավագույններին պարգևատրելու մասին:
Տարվա մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ, թիմին 16-րդ չեմպիոնությանն ուղեկցած Եղիշե Մելիքյանը:
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեն:
Հովհաննես Հարությունյանը մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակն է (ՀՊԼ 17-րդ տուրում «Նոային» խփած գոլը):
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացել է Արթուր Միրանյանը:
© Armenian Soccer 2024