Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Լիբանանի հետ

Լիբանանում մարզական հավաք անցկացնող Հայաստանի Մ19 հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Լիբանանի իր հասակակիցների հետ։ Ընտրանիների միջև երկրորդ  խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Լիբանան — Հայաստան՝ 0:0 (0:0)
Բեյրութ, «Ֆոադ Չեհաբ» ստադիոն
Հեռացում՝
 Սամսոն Հակոբյան` 77

Հայաստան՝
12. Արսեն Չաթոյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 7. Արթուր Միխայելյան (18. Դավիթ Հարությունյան, 60), 10. Դավիթ Ղիասյան, (8. Ալեն Մկրտչյան, 70), 11. Նարեկ Հովհաննիսյան , 13. Դավիթ Կիրակոսյան, 14. Ալյոշա Խաչատրյան (20. Հրաչյան Սարգսյան, 70), 15. Ալեքսանդր Ալեքսանյան (24. Միքայել Խուդավերդյան, 70), 17. Արթուր Ղարիբյան (9. Սամսոն Հակոբյան, 60)

Պահեստայիններ՝
1. Հայկ Ղազարյան, 16. Էդգար Ֆիթիլջյան, 2. Խոսրով Ղազարյան, 6. Համլետ Ալեքսանյան, 17. Արթուր Ղարիբյան, 25. Հովհաննես Ոսկանյան, 27. Սամվել Մանուկյան,

Գլխավոր մարզիչ՝
Վահագն Մինասյան

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին խաղում՝ հունիսի 6-ին Հայաստանի Մ19 հավաքականի վստահ առավելության էր հասել մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով։