Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիդ Դավիդյանը կարիերան կարող է շարունակել Նորվեգիայի 8-ակի չեմպիոն «Վիկինգում»: Այս մասին հայտնել է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
«Վիկինգը» Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում 11 խաղից հետո 19 միավորով 5-րդ հորիզոնականում է։
Դավիդյանը «Փյունիկում» խաղում է 2022 թվականի հուլիսից և 70 խաղում 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
© Armenian Soccer 2024