Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականն ընկերական ևս երկու հանդիպում կանցկացնի

Հայաստանի հավաքականը ստուգողական ևս երկու հանդիպում կանցկացնի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր ազգային թիմը տանը կմրցի Կոսովոյի և Ղազախստանի ընտրանիների հետ։

Կոսովոյին մեր հավաքականը կհյուրընկալի մարտի 22-ին, իսկ Ղազախստանի հավաքականի հետ կմրցի հունիսի 7-ին։

Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին արտագնա խաղում հանդիպելու է Չեխիայի ազգային թիմին, իսկ հունիսի 4-ին կրկին մրցակցի հարկի տակ առաջին անգամ խաղալու է Սլովենիայի հավաքականի հետ։

© Armenian Soccer 2024