Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտն» անընդմեջ 4 հաղթանակ է տարել հավաքի ընթացքում

«Ալաշկերտը» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մրցել է ուկրաինական «Չեռնոմորեցի» հետ ու հաղթել 4:1 հաշվով։

Հայկական թիմի կազմում գոլի հեղինակներ են դարձել Վիլիամը, Արտակ Եդիգարյանը, Կարեն Նալբանդյանն ու Միմիտոն։

Մեկ այլ խաղում էլ «Ալաշկերտը» 1:0 հաշվով առավելության է հասել ուզբեկական «Կիզիլկումի» նկատմամբ։

Միակ գոլը խփել է Սոդիք Ֆատայը։