Եվրո-2024-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց Թուրքիայի ընտրանուն։
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` թուրքերի հաղթանակով։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով և ընդմիջման գնացին ոչ-ոքի հաշվով։
Հատկանշական է, որ խաղի առաջին կեսում գրանցված երկու գոլն էլ հեղինակել են մրցակցի ֆուտբոլիստները։
Մեր ֆուտբոլիստներից պաշտպան Տարոն Ոսկանյանը ցավոք վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերգեյ Մկրտչյանը։
Երկրորդ խաղակեսում էլ մեր ֆուտբոլիստները ցուցադրած խաղով չզիջեցին մրցակցին, սակայն հերթական գոլը բաց թողեցին։
Հետագայում մեր ֆուտբոլիստները մի շարք հնարավորություններ ունեցան, որոնք չկարողացան գոլի վերածել և պարտվեցին չնչին տարբերությամբ։
Սա Հայաստանի հավաքականի ղեկին Ալեքսանդր Պետրակովի առաջին խաղն էր, որը ցավոք ավարտվեց պարտությամբ։
© Armenian Soccer 2023