Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան — Թուրքիա. Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով

Եվրո-2024-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց Թուրքիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով և ընդմիջման գնացին ոչ-ոքի հաշվով։
Հատկանշական է, որ խաղի առաջին կեսում գրանցված երկու գոլն էլ հեղինակել են մրցակցի ֆուտբոլիստները։

Մեր ֆուտբոլիստներից պաշտպան Տարոն Ոսկանյանը ցավոք վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերգեյ Մկրտչյանը։

© Armenian Soccer 2023