
Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Վեստ Արմենիան» հյուրընկալել է «Սյունիքին» ու հաղթել 2:1 հաշվով:
«Վեստ Արմենիայի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Տիմուր Ռուդոսելսկին ու Արթուր Դանիելյանը: Կապանյան թիմի կազմում միակ գոլը խփել է Արտյոմ Հարությունյանը: 62-րդ րոպեից «Սյունիքը» խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Սուրեն Առաքելյանը:
Այսպիսով, «Վեստ Արմենիան» նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Ավելի վաղ 1/8-ի արգելքը հաղթահարել էին նաև «Լեռնային Արցախն» ու «Վանը»:
Քառորդ եզրափակչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
© Armenian Soccer 2024