Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. «Արարատը» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է «Գանձասարին»

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Երևանի «Արարատը» մրցել է Կապանի «Գանձասարի» հետ ու զիջել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին դիպուկ 11-մետրանոցով բացել է «Գանձասարի» ֆուտբոլիստ Աշոտ Քոչարյանը: 81-րդ րոպեին Կասիմ Հաջին հավասարեցրել է հաշիվը: Դրանից 3 րոպե անց ստադիոնը հոսանքազրկվել է, ինչի պատճառով խաղն ընդհատվել է: Վերսկսվելուց հետո հաշվի փոփոխություն չի արձանագրվել հիմնական և լրացուցիչ ժամանակում:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Գանձասարը» հաղթել է 5:4 հաշվով և դուրս եկել 1/4 եզրափակիչ:

© Armenian Soccer 2024