Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի առաջնություն. Ի՞նչ դիտել

Այսօր ` օգոստոսի 11-ին մեկնարկում է Հայաստանի առաջնության 3-րդ մրցափուլը։

Տուրի առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ին
Խաղը կմեկնարկի 19:00-ին ու կցուցադրվի Առաջին ալիքով։

Օգոստոսի 12-ին «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Վեստ Արմենիային»:
Հանդիպման մեկնարկը` 19:00-ին, իսկ խաղը կցուցադրվի Fast Sports-ի եթերով։

Օգոստոսի 13-ին «Նոան» ուժերը կչափի «Ուրարտուի» հետ։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի 19:00-ին և նույնպես կցուցադրվի Fast Sports-ի եթերով։

Օգոստոսի 14-ին նախ «Ալաշկերտը» 17:00-ին տանը կմրցի «Վանի» հետ, ապա «Արարատ-Արմենիան» 19:00-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Փյունիկին»:
Առաջին հանդիպումը կցուցադրվի Fast Sports-ի եթերով, իսկ 2-րդն` Առաջին ալիքով։

© Armenian Soccer 2023