Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Մրցակցի ինքնագոլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվեց «Շիրակին»:

Գյումրիում կայացած հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով` հյուրերի հաղթանակով։
Իսկ հաղթանակ նրանց պարգևեց «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Հանդիպման վերջին րոպեներին տանտերերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Դիմիտրիե Պոբուլիչի հարվածից հետո փայլուն սեյվով աչքի ընկավ ԲԿՄԱ-ի դարպասապահ Գոռ Մատինյանը։

© Armenian Soccer 2023