Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան — Կիպրոս. Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք նվազագույն հաշվով

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ։

Առաջին խաղակեսից հետո մեր ազգային թիմը պարտվում է նվազագույն ` 0:1 հաշվով։

Խաղի մեկնարկից ակտիվորեն գրոհում էին մեր տղաները և մի քանի հնարավորություն ունեին մրցակցի դարպասը գրավելու, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացան դրական ելքով ավարտել։

Փոխարենը կիպրոսցիները առաջին խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո ուժեղ հարվածով կարողացան բացել խաղի հաշիվը։

Ամեն բան կորոշվի խաղի 2-րդ հատվածում։

© Armenian Soccer 2023