Հայ երիտասարդ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի հետ պայմանագիր է կնքել 3+1 ձևաչափով։
Նախկինում խաղացողի իրավունքները պատկանում էին «Ֆակելին»։ Նախորդ մրցաշրջանը Ծառուկյանը վարձավճարով անցկացրել է Աստրախանի «Վոլգարում»:
Վերջինիս կազմում ավարտված մրցաշրջանում Ծառուկյանն ընդհանուր առմամբ մասնակցել է 31 հանդիպման, խփել 4 գոլ ու գոլային 7 փոխանցում կատարել։
2022/23թթ. մրցաշրջանում նա ճանաչվել է «Վոլգարի» լավագույն խաղացող՝ ըստ Աստրախանի երկրպագուների քվեարկության։
© Armenian Soccer 2023