Երևանի «Արարատի» կազմը համալրել է 23-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի հետ կնքնվել է երկու տարի ժամկետով պայմանագիր։
Արմեն Նահապետյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», ԲԿՄԱ-ում և «Նոայում»: Այս ակումբների կազմում նա անցկացրել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 62 խաղ և դարձել է 3 գոլի հեղինակ:
Նա «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր:
Արմեն Նահապետյանը նաև 6 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:
© Armenian Soccer 2023