2021թ-ին UEFA President’s Award-ին արժանացան բժիշկներն, ովքեր փրկեցին Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի կյանքը:
«Ինտերի» կիսապաշտպանը սրտի նոպա տարավ ու ընկավ Կոպենհագենի «Պարկեն» արենայի խոտածածկին՝ EURO-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի ընթացքում:
Բուժծառայության աշխատակիցների արագ ռեակցիայի ու բարձրակարգ շտապ օգնության շնորհիվ Էրիկսենը գիտակցության եկավ ու այժմ վերականգնման փուլում է: Բժիշկների հետ միասին այս մրցանակին արժանացավ Սիմոն Կյերը: Դանիայի հավաքականի ավագն այդ պատվին արժանացավ վայրկենական արձագանքի ու Էրիկսենին օգնելու, ինչպես նաև՝ առաջնորդին հատուկ հատկանիշների համար:
UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆֆերինը մրցանակակիրներին EURO-2020-ի իրական հերոսներ անվանեց ու նշեց, որ իր համար պատիվ է՝ հանձնել այդ մրցանակը:
Images: UEFA
©2021 Armenian Soccer