Հայաստանի Ազգային հավաքականի և չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
10-րդ տուրում Հարոյանի թիմը գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Շենդոն Լունենի» դեմ, հայ պաշտպանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու ավագը այս տարվա փետրվարից է հանդես գալիս չինական ակումբում:
© Armenian Soccer 2024