«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը: Եզրափակիչ խաղում Վարդան Մինասյանի թիմը մրցեց «Ուրարտուի» հետ և առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. թիմերը գոլերով փոխանակվեցին առաջին խաղակեսում: 31-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում աչքի ընկավ Միքայել Միրոզոյանը: 38-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» հաշիվը հավասարեցրեց Ալեքսիս Ռոդրիգեսը:
Լրացուցիչ ժամանակում հաշվի փոփոխություն չեղավ:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ էր հայտնվել Գավաթի համար պայքարի եզրափակչում: «Ուրարտուի» համար սա պատմության 12-րդ եզրափակիչն էր:
© Armenian Soccer 2024