«Քյոլնը» կամային հաղթանակ տարավ «Ունիոնի» նկատմամբ Բունդեսլիգայի նախավերջին տուրի խաղում:
Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ Սարգիս Ադամյանի թիմի: Հաղթական գոլը խփվեց 92-րդ րոպեին:
Այս խաղում չհաղթելու դեպքում «Քյոլնը» հաստատ դուրս էր մնալու Բունդեսլիգայից, բայց այս հաղթանակի շնորհիվ մնալու շանսերը դեռ պահպանվում են:
Նշենք, որ այս խաղում Ադամյանը մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ առաջին խաղակեսին:
© Armenian Soccer 2024