Armenian Soccer
Armenian Soccer

Համբարձումյանի և Հարոյանի թիմը դուրս մնաց Կիպրոսի գավաթի խաղարկությունից

Երեկ` մարտի 2-ին կայացել է Կիպրոսի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի «Անորտոսիս» — «Օլիմպիակոս» պատասխան հանդիպումը։Խաղն ավարտվել է ոչ-ոքի ` 1:1 հաշվով։

Սակայն քանի որ առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր Նիկոսիան ներկայացնող թիմը, գավաթի կիսաեզրափակիչ էլ դուրս է եկել «Օլիմպիակոսը»:

Հայաստանի հավաքականի և «Անորտոսիսի» պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանը և Վարազդատ Հարոյանը խաղին մասնակցել են մեկնարկային կազմից:

© Armenian Soccer 2023