Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի Հայաստանի պրեմիեր լիգայում։
Ֆուտբոլիստը համալրել է Չարենցավանը ներկայացնող «Վանի» կազմը։
Մինչ հայկական թիմին միանալը Գեղամը երկար տարիներ հանդես է եկել Ուկրաինայում՝ պաշտպանելով Կիևի «Արսենալի», «Զարյայի» ու «Օլիմպիկի» գույները, այնուհետև տեղափոխվել է Բելառուսի պրեմիեր լիգան ներկայացնող «Նեման»:
Հայաստանում Գեղամը 2019/20թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում: Ղադիմյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2023