Armenian Soccer
Armenian Soccer

Անդրե Չալըշըրը նոր ակումբ ունի

Arm nt Andre

Arm nt Andre

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի Շվեդիայում։

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բրոմապոյկարնա» թիմի հետ։

2022 թվականին այս թիմը հաղթել է երկրի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ 30 խաղից հետո վաստակած 62 միավորով: 

Ստոկհոլմը ներկայացնող ակումբը Եվրոպայում ամենամեծն է` բոլոր տարիքային խմբերում ունեցած ակտիվ թիմերի քանակով։ 2007 թվականին ակումբն ունեցել է 247 թիմ և 3000 ֆուտբոլիստ:

Անդրե Չալըշըրը հանդես է եկել շվեդական տարբեր թիմերում: 2021 թվականից ֆուտբոլիստը հանդես էր գալիս դանիական «Սիլկեբորգում»:

© Armenian Soccer 2023