ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 3:2 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ։ «Երևանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Մելիքյանը ևս մեկ անգամ աչքի է ընկել Արթուր Պատատյանը։
Երկրորդ խաղում, սակայն, մեր չեմպիոնը բաց է թողել հաղթանակը հոլանդական «Թայգերս Ռեորմունդի» նկատմամբ: Առաջին կեսից հետո «Երևանը» 2:1 հաշվով առավելություն է ունեցել, խաղն ավարտվել է Նիդերլանդների չեմպիոնի 4:6 հաշվով հաղթանակով:
Այս խմբում է ընդգրկված նաև Թուրքիայի չեմպիոն «Շիշլին», որի հետ «Երևանի» խաղը նախատեսված է օգոստոսի 25-ին:
© Armenian Soccer 2024