«Կրասնոդարը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստին առաջարկել են նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով և նախատեսված 3 տարով՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստն առայժմ ոչինչ չի ստորագրել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 116 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
© Armenian Soccer 2024