Armenian Soccer
Armenian Soccer

ՖԱՖ-ը հրավիրում է միասնական երթի

Հայաստանի ազգային թիմերի First Armenian Front երկրպագուական շարժումը Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային՝ Հայաստան — Լատվիա խաղից առաջ երկրպագուներին հրավիրում է միասնական երթի:

«Սեպտեմբերի 7-ին ժամը 16:00, Հայաստան — Լատվիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 18։00-ին, խաղի սկիզբը՝ 20։00։

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ», — գրված է հայտարարության տեքստում:

© Armenian Soccer 2024