Սեպտեմբերի 7-ին ուկրաինական Կովալիվկա գյուղի «Կոլոս» մարզադաշտում կայացավ երիտասարդական EURO-2023-ի որակավորման խմբային փուլի երրորդ մրցափուլի Ուկրաինա U21 — Հայաստան U21 հանդիպումը:
Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գնդակով, աչքի ընկան Դմիտրո Կրիսկոն 20-րդ րոպեին տանտերերի կազմում ու Արսեն Գալստյանը՝ 1-ին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին, իսկ արդեն երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին հանդիպման ելքը վճռեց Միխայլո Մուդրիկը՝ 2:1:
Նշենք, որ թիմերի դիմակայության պատմությունը արդեն ամբողջ 9 հանդիպում է հաշվում, որոնցից ոչ մեկում մեր երիտասարդները չեն կարողացել հաղթել ուկրաինացիներին՝ 7 պարտություն և 2 ոչ-ոքի, գնդակների տարբերությունը՝ 33:4:
Հայաստանի երիտասարդական հավաքականն իր հաջորդ 2 հանդիպումները կանցկացնի Երևանում. հոկտեմբերի 7-ին սեփական հարկի տակ կընդունի սերբ երիտասարդներին, 5 օր անց՝ Հս. Մակեդոնիայի իրենց հասակակիցներին:
©2021 Armenian Soccer