Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, «Ուրարտուի» սան և նախկին խաղացող Էրիկ Վարդանյանը նշանակում է ստացել «Ուրարտուում»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Փոխարինելով Դմիտրի Կուդրյաշովին՝ Վարդանյանն այսուհետ կլինի ակումբի սպորտային տնօրենը: Ավելի վաղ Վարդանյանն «Ուրարտուի» սկաուտ-վերլուծաբանն էր:
Կուդրյաշովը վերադարձել է Գունկոյի մարզչական շտաբ, իսկ ակումբի սկաուտ-վերլուծաբանն այսուհետ կլինի Միխայիլ Գալայդիչը:
© Armenian Soccer 2024