Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» խզել է նորեկի հետ պայմանագիրը, հայ հարձակվողը ևս հեռացել է

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի 2 հարձակվողի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այսուհետ Մելիքյանի գլխավորած թիմում հանդես չեն գա Լևոն Վարդանյանը և Վլադիսլավ Կուլաչը:

Ուկրաինացի 31-ամյա հարձակվողը հուլիսին էր միացել երևանյան ակումբին, պաշտոնական որևէ խաղի չի մասնակցել: 20-ամյա Լևոն Վարդանյանը «Փյունիկի» սան է, անցած մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով անցկացրել էր ԲԿՄԱ-ում: Վարդանյանը կարիերան կշարունակի «Վանում»:

© Armenian Soccer 2024