«Կրասնոդարը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին 100 համարով խորհրդանշական մարզաշապիկ է նվիրել թիմի կազմում անցկացրած հոբելյանական 100-րդ խաղի պատվին։
Հիշեցնենք՝ հոբելյանական խաղում հայ ֆուտբոլիստը տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ թիմը հաղթեց 4:3 հաշվով։
Հարազատ թիմի կազմում անցկացրած 100 խաղերում Սպերցյանը դարձել է 31 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2024