Հայաստանի հավաքականի այսօրվա բաց մարզումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացել է 2022թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Մրցանակը տաղանդավոր ֆուտբոլիստին հանձնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը առաջին անգամ է արժանանում տարվա լավագույնի կոչմանը: Նա հավաքել էր 76 միավոր։
Երկրորդ տեղում հայտնվել էր ազգային թիմի մեր նախկին առաջատար, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հավաքել է 74 միավոր։
20 միավորով երրորդ տեղը զբաղեցրել էր Հայաստանի ազգային հավաքականի և գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
© Armenian Soccer 2023