Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 86 միավոր՝ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:
67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը:
© Armenian Soccer 2023