Armenian Soccer
Armenian Soccer

«Դինամոն» մի կերպ է հաղթել 10 հոգով մնացած «Խիմկիին». Զախարյանը կրկին աչքի չի ընկել

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Դինամոն» արտագնա խաղում մրցել է հետնապահներից «Խիմկիի» հետ։

Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չի բացվել։ Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին «Դինամոն» 11-մետրանոցի շնորհիվ գոլ է հեղինակել և դժվարությամբ հաղթանակի հասել։

Հարկ է նշել, որ «Խիմկին» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է 10 հոգով։

Արսեն Զախարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում է անցկացրել, չնայած որ կրկին աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։

«Դինամոն» այժմ 42 միավորով 6-րդ տեղում է, սակայն վտանգում է կրկին զիջել տեղը։

© Armenian Soccer 2023