Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունեց լիգայի նորեկ «Մակտարալին» ու հաղթեց 2:0 հաշվով։
Հայաստանի հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը տանտերերի մեկնարկային կազմում էին։ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանն, իսկ Կամոն փոխարինվեց 66-րդ րոպեին։
«Մակտարալի» դարպասը կրկին պաշտպանում էր մեր ազգային թիմի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը։
Պետրոս Ավետիսյանը բացակայում էր հյուրերի հայտացուցակից։
Այս խաղից հետո «Աստանան» 18 միավորով 2-րդն է, իսկ «Մակտարալը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023