
Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Դինամոն» արտագնա խաղում մրցել է հետնապահներից «Խիմկիի» հետ։
Խաղի հիմնական ժամանակում հաշիվը չի բացվել։ Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին «Դինամոն» 11-մետրանոցի շնորհիվ գոլ է հեղինակել և դժվարությամբ հաղթանակի հասել։
Հարկ է նշել, որ «Խիմկին» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է 10 հոգով։
Արսեն Զախարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում է անցկացրել, չնայած որ կրկին աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։
«Դինամոն» այժմ 42 միավորով 6-րդ տեղում է, սակայն վտանգում է կրկին զիջել տեղը։
© Armenian Soccer 2023