Armenian Soccer
Armenian Soccer

Դավիթ Խուրցիձեն հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւ կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։ 

Խուրցիձեն թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ։ 2022/23թթ. մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

© Armenian Soccer 2023