Հայաստանի հավաքականի եւ ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է «Եվրո-2024»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
30-ամյա ֆուտբոլիստը ստացել է 9.9 գնահատականը, որն առավելագույնն է: Խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել նաև մեր ազգային թիմի մեկ այլ հարձակվող` Հրանտ-Լեոն Ռանոսը, որը ստացել է 9 միավոր։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթել էր Ուելսի ընտրանուն։ Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը դարձել էին դուբլի հեղինակներ։
© Armenian Soccer 2023