
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւ կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։
Խուրցիձեն թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ։ 2022/23թթ. մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
© Armenian Soccer 2023